<< ՓԱՐԻԶ – 2024 >> . ՍՊՈՐՏ + ԱՐՎԵՍՏ

15:17 - 29 Հուն, 2023

Փարիզի 14 խոշոր թանգարաններ հատուկ ցուցադրություններ են նախապատրաստում հաջորդ տարի կայանալիք ամառային  օլիմպիական  խաղերի օրերին: Թեման է  ՝ «Սպորտը և արվեստները»:

Ենթադրվում է կլինի շուրջ  4,5 միլիոն այցելու:

Կարնավալետ թանգարանը, որը ընդգրկում է շուրջ 600,000 ցուցանմուշ, վերանորոգվել է  և կներկայացնի 1924թ.  օլիմպիական խաղերի  ցուցանմուշներ: Կցուցադրվեն նժույգների հայտնի նկարիչ Թեոդոր Ժերիկոյի աշխատանքները:  Վիկտոր Հյուգոյի թանգարանը պետք է կենտրոնանա սուսերամարտի վրա:

Նետաձգության և արվեստի միջև կապը ընդգծվելու է Բուրդելի թանգարանում, որը ստեղծվել է ի պատիվ քանդակագործ Անտուան Բուրդելի, ով առավել հայտնի է 1909թ.  իր << Նետաձիգ հերկուլեսը >>  աշխատանքով:

Փարիզի ազատագրման թանգարանում կցուցադրվեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դիմադրությանը միացած մարզիկները:

Մյուս ցուցահանդեսներում կներկայացվեն 19-րդ դարավերջի նկարիչ Թուլուզ Լոտրեկի գործերը: Հենց այդ ժամանակաշրջանում 1894թ. Փարիզի Սորբոնի համալսարանում Պիեռ դը Կուբերտենը առաջարկեց վերակենդանացնել ժամանակակից օլիմպիական խաղերը:

Կուբերտենը արվեստի և օլիմպիական խաղերի միջև կապի ջատագովն էր և առաջարկում էր, որ արվեստի մրցույթները պետք է  խաղերի մաս հանդիսանան:

Այլ նորություններ